Հադրութի շրջանում փրկարարների երեկվա որոնումներն արդյունք չեն տվել, այսօր աշխատանքները կշարունակվեն Բերձոր-Իշխանաձոր-Հադրութ ընկած տարածքներում. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում փրկարար ջոկատների երեկվա որոնումներն արդյունք չեն տվել: Աճյուններ չեն հայտնաբերվել:

Այսօր 6 ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվում են Արցախի հարավային թևում՝ Բերձոր-Իշխանաձոր-Հադրութ ընկած տարածքներում:

Հրադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1371 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել