Ավտոբուսների, վերելակների գնման և մի քանի այլ հարցերի հետ կապված փոփոխություն կատարվեց Երևանի 2021 թ-ի բյուջեում

Երևանի ավագանին այսօր՝ փետրվարի 12-ին արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգային երեք հարցերից մեկը Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին է։

Հարցը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը։

Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի եկամուտների մասում` վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումների մուտքերը նվազեցնել 2,072,329.4 հազ. դրամ, որի արդյունքում 2021 թվականի բյուջեի ընդամենը եկամտային մասը
կմնա անփոփոխ:

Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեով համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը կանխատեսվել էր 7,940,000.0 հազ. դրամ, սակայն փաստացի կազմել է 23,633,410.1 հազ. դրամ: Հաշվի առնելով փաստացի կատարողականի արդյունքները սույն որոշման նախագծով նախատեսվում է ճշգրտել տարեսկզբի ազատ մնացորդի գումարը 15,693,410.1 հազ. դրամով, որից 14,086.7 հազ. դրամը նախատեսվում է ուղղել նախորդ բյուջետային տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերի գծով՝ առկա պարտավորությունների մարման, իսկ ճշտման ենթակա տարեսկզբի ազատ մնացորդի տարբերության գումարը բաշխել հետևյալ կերպ.

– Նախագծով առաջարկվում է «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրին ավելացնել 111.1 հազ. դրամ՝ մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման մասով, որպես պարտքի մարում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մասով:

– Նախագծով առաջարկվում է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպում» ծրագրին ավելացնել 4.2 հազ. դրամ՝ հեռախոսային կապի պարտավորության մարմանը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մասով:

– Նախագծով առաջարկվում է «Նախագծային աշխատանքներ» ծրագրին ավելացնել 765.0 հազ. դրամ՝ նախագծահետազոտական աշխատանքների մասով, առկա պարտավորության մարման նպատակով:

– Նախագծով առաջարկվում է «Քաղաքացիական պաշտպանությանն աջակցություն» ծրագրին ավելացնել 15,000.0 հազ. դրամ՝ Երևան քաղաքի փրկարար ծառայությանը աջակցելու նպատակով:

– Նախագծով առաջարկվում է «Ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում» ծրագրով նախատեսված գումարը ավելացնել 20,100.0 հազ. դրամով, որից 12,100.0 հազ. դրամը նախատեսվում է ուղղել 16-րդ թաղամասում պոմպակայանի կառուցմանը, իսկ 8,000.0 հազ. դրամը՝ Երևան քաղաքի 2020 թվականին մեկնարկած Արտեմ Միկոյանի փողոցում խորքային հորի կառուցման աշխատանքների շարունակմանը:

– Նախագծով առաջարկվում է «Եվրոպական միությունը Երևանի արևային համայնքի համար» դրամաշնորհային ծրագրին՝ 2020 թվականին ֆինանսավորման ենթակա սակայն չֆինանսավորված պարտավորության մարման նպատակով նախատեսել 8,200.0 հազ. դրամ:

– Նախագծով առաջարկվում է 528,374.3 հազ. դրամով ավելացնել «Մայրուղիների և փողոցների վերակառուցում և հիմնանորոգում» ծրագրին, որից 12,000.0 հազ. դրամը նախահաշվային արժեքների ճշտումից ելնելով ավելացնել Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեով հաստատված մայթերի վերանորոգմանը, 70,0 հազ. դրամը՝ 2020 թվականի բյուջեով՝ մայթերի վերանորոգման շրջանակներում, տեխնիկական հսկողության պայմանագրային պարտավորությունները ավարտին հասցնելու նպատակով, իսկ 516,304.3 հազ. դրամը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի հ. 2143-Ն որոշմամբ Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների հանրության գերակա շահի ճանաչումը, նախատեսել Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցների միացնող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների ձեռք բերման և գոյություն ունեցող գույքերի փոխհատուցման նպատակով:

– Նախագծով առաջարկվում է 1,204.0 հազ. դրամ հատկացնել Շենգավիթ վարչական շրջանում 2020 թվականին պայմանագրով նախատեսված թեքահարթակների կառուցման ծրագիրը ավարտին հասցնելու նպատալով:

– Նախագծով առաջարկվում է 11,988,460.0 հազ. դրամ ավելացնել «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրին, որից 1,000,000.0 հազ. դրամը 2021 թվականի նշված ծրագրի մասով ձեռք բերվող ավտոբուսների մաքսազերծման նպատակով, 1,350,500.0 հազ. դրամը՝ 2020 թվականի բյուջեով նույն ծրագրի շրջանակներում պայմանագրային պարտավորությունների անցումն ապահովելու նպատակով, 3,200,000.0 հազ. դրամը՝ 2021 թվականի Երևան համայնքի բյուջեի շրջանակներում, թվով 161 միավոր ավտոբուսների ձեռք բերման՝ 7,200,000.0 հազ. դրամի ֆինանսական միջոցների առկայության ապահովման նպատակով, 6,421,260.0 հազ. դրամը՝ Տրանսպորտային համակարգի արդիականացման ծրագրի շարունակությունը ընթացիկ տարում ապահովելու նպատակով, իսկ 16,700.0 հազ. դրամը՝ տրանսպորտային հոսքերի մոդելավորման ծրագրի ձեռք բերման համար:

– Առաջարկվում է 134,696.2 հազ. դրամ հատկացնել թվով՝ 63 լուսացուցային համակարգերի տեղադրման նպատակով:

– Նախատեսվում է «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում նոր ավտոբուսների բնականոն կայանումն ապահովելու նպատակով հատկացնել 49,200.0 հազ. դրամ:

– Նախատեսվում է «Վերելակների հիմնանորոգում» ծրագրով 2,155,000.0 հազ. դրամ հատկացնել 2020 թվականի հունիսի 16-ին կնքված ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/15 վերելակների ձեռք բերման պայմանագրային պարտավորությունների անցմանը՝ 2021 թվականի բյուջետային տարի, որի փաստացի ծախսը 2020 թվականին կազմել է 2,524,132.5:

– Նախագծով առաջարկվում է «Հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքների իրականացում» ծրագրով նախատեսել՝ 391.4 հազ. դրամ, որպես պարտքի մարում՝ Աջափնյակ վարչական շրջանի մասով:

– Նախագծով առաջարկվում է «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրով նախատեսել՝ 5,850.4 հազ. դրամ, 2020 թվականին մեկնարկած՝ թվով 66 կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռք բերման նպատակով:

– Առաջարկվում է «Չորրորդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված բնակիչների կողմից վարձակալած բնակարանների փոխհատուցում» ծրագրով նախատեսել՝ 3,480.0 հազ. դրամ, Արզումանյան փողոցի հ. 17 շենքի թվով 3 քաղաքացիների բնակարանային վարձակալության ենթակա վճարումների իրականացման նպատակով:

– Նախագծով առաջարկվում է «Բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգում» ծրագրով նախատեսել՝ 3,600.0 հազ. դրամ, 2020 թվականին մեկնարկած՝ Դավթաշեն վարչական շրջանում, հարթ տանիքների վերանորոգման գծով աշխատանքների շարունակության ապահովման նպատակով։

– Առաջարկվում է «Բազմաբնակարան շենքերի թեք տանիքների վերանորոգում» ծրագրով նախատեսել՝ 50,500.0 հազ. դրամ, որից 37,200.0 հազ. դրամ ուղղել Նազարբեկյան թաղամասի հ. 48 շենքի տանիքի հիմնանորոգմանը, իսկ 13,300.0 հազ. դրամ գումարը՝ Ռայնիսի 1 շենքի տանիքի հիմնանորոգմանը:

– Նախատեսվում է «Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգում ու պահպանում» ծրագրով՝ «Ակտիվ Քաղաքացի» ծրագրի շրջանակներում, հատկացնել՝ 18,812.0 հազ. դրամ, որից 8,812.0 հազ. դրամը Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան 54 բակային տարածքի հիմնանորոգման, իսկ 10,000.0 հազ. դրամը՝ ՔանաքեռԶեյթուն վարչական շրջանի թիվ 127 դպրոցի հարակից տարածքում խաղային և բակային տարածքի կառուցման աշխատանքների շարունակման նպատակով:

– Առաջարկվում է «Բազմաբնակարան շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ» ծրագրով՝ Ռայնիսի 1 շենքի պատի ամրացման աշխատանքների նպատակով, նախատեսել՝ 9,000.0 հազ. դրամ:

– Առաջարկվում է «Հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում ու պահպանում» ծրագրով՝ ելնելով հանգիստ գոտիների կառուցման կամ հիմնանորոգման նախահաշվային արժեքների ճշգրտումից, մասնավորապես՝ Նոր Արաբկիր այգու, 16-րդ թաղամասի շղթայի այգու, Աբովյան 21 շենքի հարակից այգու և Հանրապետության հրապարակի ջրավազանի շրջակա տարածքի մասով, նախատեսել՝ 103,100.0 հազ. դրամ:

– Նախագծով առաջարկվում է «Սպորտային գոտիների և մարզական կենտրոնների կառուցում ու պահպանում» ծրագրով՝ «Ակտիվ Քաղաքացի» հարթակի շրջանակներում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանական թաղամասում և Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում սպորտային գոտիների կառուցման նպատակով, նախատեսել՝ 88,606.8 հազ. դրամ:

– Առաջարկվում է «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով՝ «Եվրոպական Միության կայուն էներգիայի շաբաթ» միջոցառման կազմակերպման նպատակով՝ հատկացնել 3,000.0 հազ. դրամ, ընդ որում նշված ծրագրի նպատակն է հանդիսանում կլիմայի փոփոխության, Էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի և հարմարվողականության իրազեկումը բնակիչներին:

– Նախատեսվում է 2020 թվականի բյուջեի «Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում» ծրագրի պայմանագրային պարտավորությունների անցումն ընթացիկ բյուջետային տարի ապահովելու նպատակով, մասնավորապես՝ Աջափնյակ վարչական շրջանի հ. 35, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ. 97, Նոր Նորք վարչական շրջանի հ. 98 և Նոր Նորք վարչական շրջանի հ.104 մանկապարտեզների հիմնանորոգման մասով, նախատեսել՝ 75,000.0 հազ. դրամ:

– Նախագծով առաջարկվում է «Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանություն» ծրագրով՝ սոցիալապես անապահով երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հավասար հնարավորությունների ապահովման նպատակով, նախատեսել՝ 5,000,0 հազ. դրամ:

– Նախագծով առաջարկվում է «Ընտանիքում երեխայի ապրելու իրավունքի ապահովում» ծրագրով՝ մանկալքության դեպքերի կանխարգելման և տրամադրվող համալիր աջակցության միջոցով երեխայի ապրելու իրավունքի ապահովման նպատակով, նախատեսել՝ 7,900,0 հազ. դրամ:

– Առաջարկվում է «Հասարակական կազմակերպություններին աջակցություն» ծրագրով նախատեսել՝ 50,000,0 հազ. դրամ:

– Առաջարկվում է «Առողջության ապահովագրություն» ծրագրով նախատեսել՝ 980.0 հազ. դրամ, որպես պարտքի մարում՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի մասով:

– Նախագծով նախատեսվում է Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասը ավելացնել՝ 539,507.4 հազ. դրամ, իսկ ֆոնդային մասը նվազեցնել՝ 172,432.3 հազ. դրամով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել