2021 կամ 2022 թվականներին կանցկացվի մարդահամար․ Տիգրան Ավինյան

2021 կամ 2022 թվականներին ՀՀ կառավարությունը կանցկացնի մարդահամար: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանի հարցին:

«Մարդահամարի մասով նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս 2019-ից, բայց, ցավոք սրտի, հնարավոր չեղավ իրականացնել հենց կորոնավիրուսի համավարակի պատճառով: 2021թ., եթե համավարակի հետ կապված խնդիրները լուծված լինեն, կարծում եմ, որ կհասցնենք անցկացնել նաև մարդահամարը, եթե չհասցնենք, ապա դա տեղի կունենա 2022թ.-ին»,- ասել է Ավինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել