Ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված՝ փակ կլինի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Փետրվարի 10-ին՝ ժամը 14։00-ից 18։00-ն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը, ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու։ Երթևեկության համար շրջանցիկ ճանապարհ չի սահմանվում։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 350 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել