Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել խմբակցության քարտուղարի իր լիազորությունները: Այս մասին փետրվարի 9-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար է ընտրվել Արմեն Գալջյանը: