3 տարեկան երեխայի գլուխն արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում․ ԱԻՆ

Փետրվարի 8-ին, ժամը 18։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի խանութ-սրճարանում 3 տարեկան երեխայի գլուխն արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները Ե․ Ա․-ին (ծնված 2018 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել