Գերիների վերադարձի հարցով զբաղվում է անձամբ Վլադիմիր Պուտինը. ՌԴ դեսպան Կոպիրկին

Այսօր՝ փետրվարի 8-ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հարցով անձամբ զբաղվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հայ գերիների վերադարձը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջնահերթությունների շարքում է։ Չեմ չափազանցնում, սա այն հարցն է, որով անձամբ զբաղվում է մեր երկրի նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները։ Այս հարցի լուծումը հնարավոր է այնքան շուտ չլինի, որքան սպասվում է, բայց հավատացեք՝ արվում է առավելագույնը։ Ես վստահ եմ՝ այն հաստատ կլուծվի»,- ասել է Կոպիրկինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել