Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում․ Սյունիքի մարզպետարան

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ՀՀ կառավարության ծրագրով` պետբյուջեի միջոցներով սկսվել է նոր թաղամասի կառուցումը՝ 12 բնակելի տներով։ Հայտնում է Սյունիքի մարզպետարանը։

«Փետրվարի 5-ին սկսված հողային աշխատանքների մեկնարկին ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի այլ աշխատակիցներ, Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պատասխանատուներ։

Հայտնում ենք, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի հայտարարությունը, թե ՀՀ կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը, իրականությանը չի համապատասխանում։

Եթե Շուռնուխում ու Սյունիքի մարզի այլ բնակավայրերում կան բարեգործական ծրագրեր ու բարերարների ներդրումներ, ապա շնորհակալ ենք ու ողջունում ենք նման նախաձեռնությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել