ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

2021 թվականի հունվարի 28-ին ոստիկանության մի շարք ծառայողների կողմից իմ հանդեպ իրականացված ապօրինի գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու, ենթադրյալ հանցագործության և կարգապահական նորմերի խախտումների դեպքերը քննելու և բացահայտելու, իմ օրինական իրավունքները պաշտպանելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով՝ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա, հավելել է. «Ծառայողական քննություն անցկացնելու դիմում եմ ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին և կատարվածի վերաբերյալ դիմում-բողոք եմ ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել