Փետրվարի 6-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ 23:15-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գործող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրում հաճախորդները հարվածել են իրար, որի հետևանքով մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը՝ շտապ օգնության մեքենայում մահացել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: