Ներքին Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցի հայտարարությունը․ «Մի՛ փորձեք արհեստական խուճապ ստեղծել»

Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ի զգուշացումն և ի գիտություն սոցհարթակներում վխտացող կեղծ լրատվամիջոցների՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ Ներքին Խնձորեսկ ադրբեջանական ոչ մի զորք չի մտել:

Մի՛ զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով ու մի՛ փորձեք արհեստական խուճապ ստեղծել: Ներքին Խնձորեսկցին երբեք խուճապի չի մատնվում, մի՛ չարչարվեք ու ձեր երևակայությանն այդքան նեղություն մի՛ տվեք:

Ներքին Խնձորեսկի բնակիչները, զինվորի և հրամանատարության հետ անմիջական և մշտական կապի մեջ լինելով, մինչ օրս իրականացնում են գիշերային հերթապահություն՝ զինվորի հետ մեկտեղ հսկելով սահմանը, որտեղ վերջին օրերս տեղի են ունենում պետական սահմանի ճշտման և հստակեցման խաղաղ աշխատանքներ, իհարկե, գլոբալ տեղորոշման համակարգի՝ GPS-ի միջոցով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել