Ռուսաստանը վերացրել է Հայաստանի 13 ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի ներկրման սահմանափակումները

«Ռոսսելխոզնադզոր»-ը մասնակիորեն վերացրել է փետրվարի 5-ից Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն լոլիկի և պղպեղի ներմուծման ժամանակավոր սահմանափակումները:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Ռոսսելխոզնադզոր»- ը 2021 թ. փետրվարի 5-ից վերացնում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզից 13 ձեռնարկություններից լոլիկ և պղպեղ մատակարարելու ժամանակավոր սահմանափակումները, որտեղ Պեպինո խճանկարային վիրուսի առկայության բնորոշ նշաններ չեն հայտնաբերվել », – ասված է հայտարարության մեջ:

Որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված տվյալների հիման վրա, որը հայկական կողմը տրամադրել է Ռուսաստանի վարչությանը:

Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներմուծումը Ռուսաստան արգելվել է 2020 թ.-ի դեկտեմբերի 14-ից՝ արտադրանքի մեջ պեպինո խճանկարային վիրուսի հայտնաբերման պատճառով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել