3.2 մլն եվրո կուղղվի Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը. ՇՄՆ

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրով 2021-22 թվականներին Շրջակա միջավայրի նախարարությունը 3.2 մլն եվրո կուղղի Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը, անտառների վրա ճնշման մեղմմանը և համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը 

Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի շրջանակում` Սյունիքի մարզում վերջին տարիներին իրականացրել է 16 ծրագիր, կատարվել է շուրջ 2.5 մլն եվրոյի ներդրում և ստեղծվել են երկու տասնյակ աշխատատեղեր։

2021-2022 թթ-ների համար պլանավորված գործողությունների համար նախատեսվում է ծախսել շուրջ 3.2 մլն եվրո։

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» վեցամյա ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի հարավային հատվածի բնական պաշարների և պահպանվող տարածքների կառավարման, ինչպես նաև հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության կենսապայմանների բարելավումը: Ծրագիրն իրականացվում է KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական Ֆինանսական 

Համագործակցության շրջանակներում:

Այսպիսով, ծրագրի շրջանակներում վերջին տարիներին՝

  • ձեռք է բերվել վարչական շենք Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի համար,

  • «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել են ելակետային ուսումնասիրություններ,
  • «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել է սահմանագծում և սահմանների ճշգրտում,
  • «Սոսու պուրակ» պետական արգելավայրի համար կատարվել է 99 սահմանասյուների տեղադրում,
  • «Զվարթնոց» ԱՄԿ ՓԲԸ-ին տրամադրվել է դրամաշնորհ՝ օդերևութաբանական սարքավորումներ ձեռք բերելու համար։
  • հիմնվել է 3 վրանային ճամբար «Արևիք» ազգային պարկ, Խուստոփ և Սոսու պուրակ պետական արգելավայր պահպանվող տարածքներում,
  • Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղին տրամադրվել է 3 կոմպլեկտ փոքր գյուղատնտեսական տեխնիկա (մոտոբլոկներ խոտհնձիչներով և այլ կցորդներով),
  • «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 10 հատուկ ավտոմեքենա,
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապան անտառտնտեսությանը տրամադրվել է 9 հատուկ ավտոմեքենա,
  • ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերին տրամադրվել է 5000-ական եվրո՝ համայնքային խնդիրների լուծման համար,
  • ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերում անցկացվել են փոքր ծավալի բիզնես ծրագրերի մրցույթներ՝ դպրոցների, դպրոցականների, տնային տնտեսությունների միջև,
  • Մեղրի համայնքին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ՝ գյուղատնտեսական շուկայի և ավտոկայանի կառուցման համաֆինանսավորման, ինչպես նաև Շվանիձոր բնակավայրի ոռոգման համակարգը վերազինելու համար,
  • Կապանի համայնքապետարանին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ աղբատար մեքենայի և 56 կոնտեյների ձեռք բերման համար՝ կազմակերպելու աղբահանության համակարգ ծրագրի 7 թիրախային բնակավայրերի համար,
  • Ծրագրի թիրախային տարածքներում գրանցված 25 ՀԿ-ների կողմից մրցութային հիմունքներով ներկայացված փոքր դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել,
  • «Շիկահող» պետական արգելոցի բուֆերային գոտում գտնվող Ծավ, Ներքին Հանդ, Շիկահող և Սրաշեն բնակավայրերի մշտապես բնակվող տնային տնտեսություններին տրամադրվել են ջերմամեկուսիչ պատուհաններ՝ յուրաքանչյուրին մինչև 9 քմ, ինչպես նաև արևային ջերմատաքացուցիչներ,
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության 2 հա տարածքում ծառատունկի իրականացում (9000 տնկի, տարածքի ցանկապատում և ոռոգման համակարգի հիմնում)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել