Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում, որով ներգրավվել է 750 մլն դոլարի պարտատոմս։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարեւոր է, որ եվրոբոնդերը թողարկվում են մեր հանրապետության համար ամենանպաստավոր պայմաններով՝ ամենացածր տոկոսով։
Դրանով ձեւավորվել է մակրոտնտեսական երաշխիք, ինչը նաեւ հետպատերազմյա տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է։
Սա ենթադրում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականության նկատմամբ»,-նշել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։