Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է․
«ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Թալինի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» հատվածում, Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին, Կոտայքի մարզի Եղվարդ և Աբովյան քաղաքներում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: