Նիկոլ Փաշինյանի արձագանքը «Շուշին հայկակա՞ն քաղաք է» հարցին

«Եռաբլուր» պանթեոնում լրագրողը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հացրեց. «Այստեղ թաղված են նաեւ Շուշիի համար պայքարողները, իսկ դուք հայտարարել եք, որ Շուշին ադրբեջանական քաղաք է»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մի րոպե մոտեցեք: Էտ դո՞ւք էիք ասում, որ ես ասել եմ՝ Շուշին ադրբեջանական է: Դո՞ւք էիք հարց տալիս, որ ես հայտարարել եմ Շուշին ադրբեջանական է: Ո՞վ էր հարց տալիս, որ ես հայտարարել՝ Շուշին ադրբեջանական է»,-ասաց Փաշինյանը՝ դիմելով լրագրողներին:

Լրագրողներից մեկն ասաց, որ ինքը եղել է հարցը տվողներից մեկը:

«Որտե՞ղ եմ ես նման բան հայտարարել: Թղթի վրա դուք անձամբ կգրեք, կբերեք մեջբերումը, որ ես դա հայտարարել եմ եւ ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ: Ես հիմա այլ հարցի չեմ պատասխանի, պայման եմ դրել, այդ պայմանը կատարեք եւ ես ուղիղ եթերում ձեր հարցին կպատասխանեմ»,-ասաց Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել