Երևանում մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը»,- ասված է գրառման մեջ:
Երևանում նախատեսված է նաև Իրանի ԱԳ նախարարի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Հունվարի 25-ին ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցելել է Ադրբեջան, իսկ հունվարի 26-ին` Ռուսաստանի Դաշնություն: