Ռուբեն Ռուբինյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի և ԵԽԽՎ նախագահի հետ

Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ:

Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաեւ Ադրբեջանում հայատյացության դրսեւորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում:

Զրուցակիցները խոսել են նաեւ ԵԽ և ԵԽԽՎ ներկայացուցիչների՝ Արցախ այցելության մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել