Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 26-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․
« Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Վահան Թադևոսի Պապիկյանին 2021 թվականի փետրվարի 5-ից ազատել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի (06-14-Ղ1-1) պաշտոնից»։
Հիշեցնենք, որ Պապիկյանը այս պաշտոնին նշանակվել էր 2020-ի փետրվարի 4-ին։