Ինքնակամ կառույցները նախկին կադաստրային արժեքով օրինականացնելու համար պետք է դիմել մինչև հունվարի 31-ը
Նախկին կադաստրային արժեքով ինքնակամ կառույցների օրինականացման համար քաղաքացիները մի քանի օր ունեն։ Պետք է քաղաքապետարան դիմել մինչև հունվարի 31-ը։ Այս մասին Ազգային ժողովն օրենք է ընդունել հունվարի 20-ին։
Եթե ինքնակամ կառույցի օրինականացման համար համայնքի ղեկավարին քաղաքացին դիմի մինչև հունվարի 31-ը և այդ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարն ընդունի բարենպաստ վարչական ակտ, ապա ինքնակամ կառույցները և դրանց համար սահմանված կարգով առանձնացված հողամասերը քաղաքացուն կօտարվեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող վաճառքի գներով (նախկին գործակիցներով և կադաստրային արժեքներով)։