Հաստատվել է կորոնավիրուսի 58 դեպք, մահացել է 8 մարդ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունվարի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166094 դեպք, որոնցից 154932-ն` առողջացած, 3047-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7362 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 637544 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 779 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 58 նոր դեպք: Ունենք 224 առողջացած և մահվան 8 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 753 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել