«Ընդդիմությունը միշտ էլ լինելու է խնդիր, պատրաստ եղեք, ընենց խնդիր ենք լինելու ձեր համար, դա հարյուր տոկոս իմացեք, չենք թողելու մարսեք, 100 տոկոս չեք մարսելու»․ այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ նշելով, որ իշխանությունն ընդդիմության մասին խոսում է որպես խնդիրներ ստեղծող կառույցի։
Նա նշեց, որ գերիների հարցը չի լուծվել մինչ օրս ու դա շահարկում չէ, որ իրենց կողմից ասվում է։
«Սյունիքից եք խոսում, բան չունեմ ասելու՝ ունեք պատգամավորներ Սյունիքից, բայց ոչ Սյունքից պատգամավոր գնացել ա Սյունիք, ու որոշ տեղեկություններով ծեծ ա կերել, սենց բան էլ կա, կարաք ձեր մեջ հարցնեք՝ ով ա գնացել»,-ասաց ԱԺ պատգամավորը։