«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քանզի գիշերվա ժամին չնայելով մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ արդեն զանգել են, իսկ ավելի մեծ տարափ առավոտյան եմ սպասում, էս գլխից ասեմ, որ ՊՆ փոխնախարար նշանակված Սուրեն Սահակյանը ես չեմ։ Երկրորդ ստանդարտ հարցին նույնպես պատասխանեմ՝ չգիտեմ, թե ով ա»։