Բացառիկ հնարավորություն Արցախում ներդրումներ անել ցանկացողների համար. Հայկ Խանումյան

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բացառիկ հնարավորություն Արցախում ներդրումներ անել ցանկացողների համար
5 ամիս շարունակ Արցախում բնակվողները, բացառությամբ 18-58 տարեկան տղամարդկանց, կստանան 68 հազար դրամ: Սա բացառիկ հնարավորություն է Արցախում ձեռնարկատիրական գործունեություն սկսել ցանկացողների համար: 5 ամիս շարունակ դուք հնարավորություն կունենաք աշխատակիցներ ներգրավել ցածր վարձատրությամբ, քանզի 68 հազար դրամը ձեր աշխատակիցը կստանա աջակցության ծրագրով:

Արցախը սպասում է ներդրումների՝ շինանյութերի արտադրության ոլորտում լինի դա, սպասարկման ու զբոսաշրջության, թե այլ բնագավառում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել