ՊԵԿ նախագահը տուգանել է «Վիվառո Բեթինգ»-ին

«Վիվառո Բեթինգ» ընկերության կողմից մեկ միլիոն դրամը գերազանցող շահումը խաղացողներին վճարվել են 30.09.2020թ-ին և 01.10.2020թ-ին սակայն դրանց վերաբերյալ հաշվետվությունը վերահսկող մարմին է ներկայացվել 12.10.2020թ-ին, իսկ 13.10.2020թ-ին, 14.10.2020թ-ին և 15.10.2020թ-ին վճարված շահումների վերաբերյալ հաշվետվությունը վերահսկող մարմին է ներկայացվել 27.10.2020թ-ին։

Վերոգրյալի հիման վրա, ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաման է ստորագրել՝ ընկերությանը պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Հրամանում նշվում է․

«1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար «Վիվառո Բեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառել տուգանք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով։

2. Կիրառված տուգանքը սույն հրամանն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո՝ ամբողջությամբ կամ մասամբ վճարված չլինելու դեպքում, ենթակա է հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով։

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից»,-նշված է հրամանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել