ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է․
«Հաստիքային զենքի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում զինծառայողների հետ դեկտեմբերի 22-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:
Մինչ հրաձգության անցնելն անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
Զինծառայողները գերազանց կատարել են առաջադրանքը՝ խոցելով կրակադաշտի բոլոր թիրախները»։