Այսօր ժամը 17.45-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում: Այս մասին iravaban.net-ի հայտնեցին Արատակարգ իրավիճակների նախարարությունից:
Նրանց փոխանցմամբ` այրվել է Երեւանի Մելիք-Ադամյան փողոցի թիվ 2 շենքի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել տասը մարտական հաշվարկ, ՃԿԿ եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը:
Հրշեջները մեր նկարահանող խմբին փոխանցել են, որ հրդեհի բռնկման պատճառը շենքի տանիքում իրար կպած հոսանքի լարերն են եղել:
ՀՀԿ-ի շտաբում տուժածներ չկան:
Ժամը 7:10-ի դրությամբ` հրդեհաշիջման խումբը դեռ աշխատում էր: