Արցախում զոհված Գարիկ Կիզիրանցն իր հրանոթից շուրջ 2000 արկ է կրակել․ «Մի նվնվացեք, սա մեր խաչն է»
Արցախյան պատերազմում զոհվել է Գարիկ Կիզիրանցը: Նա ծառայել է Մարտակերտի շրջանի Հորաթաղի զորամասում, հրետանային մարտկոցի 3-րդ հաշվարկի հրամանատարն էր: Գարիկը պատերազմել է 43 օր:
«Ընկերները պատմում են, որ խոնավ, անձրևոտ եղանակին Գարիկը միշտ կանգնել ու նայել է երկնքին»,- պատմում է եղբայրը՝ Սևադա Կիզիրանցը:
«Շատ էր ուզում գիրք գրել, ասում էր՝ ինձ ճանաչելու են, իմ մասին բոլորը լսելու են»,-պատմում է Գարիկի քեռակինը:
Զինակիցներին միշտ ասել է. «Մի նվնվացեք, սա մեր խաչն է, պատվով պիտի տանենք»:
Գարիկ Կիզիրանցը ծնվել է 2000 թվականի հունիսի 6-ին, զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին: