Արամ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արամ Խաչատրյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասվում է արձանագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել