Մանե Թանդիլյանն այցելել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող շտաբի գրասենյակ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող շտաբի գրասենյակ, որտեղ իրականացվում է Արցախից տեղահանված քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների տրամադրման աշխատանքների համակարգումը։

Մանե Թանդիլյանը ծանոթացել է գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների մեխանիզմներին, աշխատակիցներից տեղեկացվել այդ ուղղությամբ քաղաքացիների կողմից հաճախակի բարձրաձայնվող խնդիրներին՝ հորդորելով իրականացվող գործունեության ընթացքում ապահովել արդյունավետությունն ու հասցեականությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել