Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատված, դատվածությունը մարված Մովսես Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 26.06.2012թ. ` ժամը 02.40-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաբաջանյան 54 հասցեում գտնվող ՍԻՓԻԷՍ բենզալցակայանում բացահայտ հափշտակել է բենզալցակայանի լիցքավորող Բաբկեն Ա.-ի մոտ եղած զգալի չափերի հասնող 55.000 ՀՀ դրամ գումարը, որից հետո ցանկացել է դիմել փախուստի, սակայն նշված տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից բռնվել է և հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net