Գողություն ավտոլվացման կետից

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատված, դատվածությունը մարված Լևոն Շ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով 2012թ. փետրվարին` ժամը 02:00-ի սահմաններում, պատուհանին փակցված պոլիէթիլենային թաղանթը պոկելու եղանակով պատուհանից ապօրինի մուտք է գործել Ավան 14 փողոցի հասցեներից մեկում գործող ավտոլվացման կետ և այնտեղից գաղտնի հափշտակել Զոհրաբ Ս.-ին պատկանող, զգալի չափի` 280.000 ՀՀ դրամ արժողության 1 հատ «LAVOR» տեսակի ավտոլվացման ջրամղիչ սարք:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազության կողմից:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել