Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի անգամ գրել եմ, նորից գրեմ։
Ըստ հայտարարության` կողմերը կանգնում են առկա դիրքերին։ Ըստ հայտարարության՝ վերադարձվում են Ադրբեջանի ԽՍՀ նախկին Աղդամի, Լաչինի ու Քյալբաջարի շրջանները։
Ադրբեջանի ԽՍՀ նախկին Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների`Հայաստանին սահմանակից հատվածները պահվում էին հայկական զորքերի, հիմնականում կամավորների կողմից։ Այդ հատվածների հանձնում որևէ տեղ նախատեսված չի եղել։
Այսօր վարչապետը ԱԽ նիստում հայտարարում է, որ առկա է ընկալում, որ տարածքներում պետք է իրականացնի սահմանազատում։ Ըստ մեր կառավարության լավագույն ավանդույթների՝ այն երևի իրականացվելու է GPS-ով։
Հիմա հարց` ինչ սահմանազատում, եթե դա նախատեսված չէ հայտարարությամբ, և հակասում է մեր շահերին։
Շարունակում եմ պնդել, որ կառավարությունը չափազանց ոչ բարենպաստ հայտարարությունը մեկնաբանում և իրագործում է էլ ավելի անբարենպաստ ձևով։
Հ.Գ. տելեգրամ ալիքները գրում են, որ այդ հատվածները պահում են միայն կամավորները, ադրբեջանցիները պահանջել են հայերին հեռանալ, իսկ հայկական ղեկավարությունը կանոնավոր բանակ չի ուղարկում։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ։ Մեկնաբանման կարիք կա»։