Մի սրիկա, առանձնատնից գարաժ գնացող մեքենաներ տեսնելու ֆոնի վրա՝ մի ամբողջ ֆենտեզի ժանրի ստեղծագործություն է հրապարակում․ Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառում է արել․

«Ուրեմն երեկ կառավարական առաձնատնից դուրս են գալիս վարչապետին սպասարկող մեքենաները ու գնում կայանատեղի՝ «գարաժ»։
Սա նկատում են լրագրողներ, որոնք չգիտեին, թե արդյո՞ք վարչապետը մեքենայում է, թե ոչ։ Նկարում են ու տեղադրում։

Այսօր արդեն ամենայն հավանականությամբ ուժեղ ֆանտազիայի կամ առնվազն հոգեմետ միջոցների հետ (երկուսից մեկը) ընկերություն անող մի սրիկա, առաձնատնից գարաժ գնացող մեքենաներ տեսնելու ֆոնի վրա մի ամբողջ ֆենտեզի ժանրի ստեղծագործություն է հրապարակում՝ ալկոհոլով, կաթիլայինով ու մնացածով։
Այս ստահակ մեդիատեռորիստները կարծես լավ չեն պատկերացնում թե ինչ ձնագնդիկ են սարքում և թե ում է իրականում այն քշելու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել