Այնտեղ, որտեղ օտարերկրյա խաղաղապահներ են լինում, այնտեղ ազգային իշխանություններն ուղղակի դեկորացիա են լինում․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ու միշտ հիշենք. այնտեղ, որտեղ օտարերկրյա խաղաղապահներ են լինում, այնտեղ ազգային իշխանություններն ուղղակի դեկորացիա են լինում… Աշխարհի բոլոր այդպիսի գոտիներում դա այդպես է… Եթե ձեզ թվում է, թե Աբխազիայում, Հարավային Օսեթիայում, Կոսովոյում, Աֆղանստանում ու այլուր իրական որոշողը այնտեղի իշխանություններն են եղել, սխալվում եք։

Ցավալի է, բայց նոր ու մեր դառը օրինակով պետք է հասկանանք, թե որքան տարբեր է լինելու այս «նոր» Արցախը մեր իմացած Արցախից, որտեղ մեր զինվորի ոտքն է.. Ու դա շատ բացատրելի է. խաղաղության, այն է’ անվտանգության ապահովման գործառույթը ինքնիշխան պետությունների 4 չափանիշներից մեկն է (Մոնտեվիդեոյի կոնվենցիա), այն է’ տարածքն ու բնակչությունը պաշտպանելու կարողությունը։

Եթե դա ուրիշն է ապահովում, նշանակում է ինքնիշխանությունիցդ մի ահռելի կտոր արդեն տրված է։ Երբ նախկինում շատերս դեմ էինք արտահայտվում այս կոմպոնենտին, դա ոչ թե որևէ ազգի խաղաղապահի դեմ էր, այլ ինքնիշխանության այդ կարևոր գործառույթը «լիազորելու» դեմ…

Իհարկե, կասեմ նաև, որ կառավարության նման բացատրությունը, պարզաբանումը որքան էլ այս դառն իրողության ուղիղ խոստովանությունն էր, այդուհանդերձ նման շարադրանքը ու շեշտադրումն անթույլատրելի էր։ Կարելի էր ու պետք էր հիշատակել երրորդ նոր խաղացողին, բայց ոչ ամենևին մեր անելիքը դուրս դնելով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել