Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված ապօրինի կերպով զենք պատրաստելու համար

Ապօրինի կերպով հրազեն, դրան համալրող դետալներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր պատրաստելը կամ նորոգելը հանցագործություն է:
Այսպես, նշված արաքը կատարելու համար նախատեսված է պատիժ`
Ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

Նշված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Նշենք, որ նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել