Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած որոնողական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 8-ին, ժամը 15.00-ին, Հրազդանի կիրճում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Յուրիկ Հովակիմյանի դին:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: