Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քննարկվում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Ուզում եմ արձագանքել «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեր գործընկերոջ ելույթին, որտեղ ասաց, որ կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ ժամանակավրեպ է։ Ասաց երկու անգամ։ Պարոն Եղիազարյան, եթե կուսակցության ղեկավար կազմում չեք ուզում ընդգրկել տարբեր սեռերի ներկայացուցիչներ, ես ուզում եմ ձեզ հարցնել, բա ձեր նախընտրական ցուցակը կազմելիս, որը ենթադրում է սեռերի որոշակի տոկոսային ներկայացվածություն, կներեք, ու՞մ մորաքրոջն եք խնդրելու, որ գա և ցուցակում ընդգրկվի։ Ինչքա՞ն կարելի է նսեմացնել կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ»,-իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում