Ժողովրդի կարծիքը լավագույնս բնոշորում են ընտրությունները դրանք լինեն հերթական, թե արտահերթ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Նա նշեց, որ սխալներ գործել են նույնիսկ կորոնավիրուսի դեմ պայքարում և հավելեց, որ պատերազմի ավարտից հետո բոլորն են ընդունում, պարտվել են, և ոչ մեկ չի ասում, որ հաղթել են․ «Մենք շատ ավելի լավ ենք գիտակցում մեր սխալները»,-ասաց նա և նշեց, որ համաձայն է, որ ոչ մի դպրոց չպետք է փակվի և ոչ միայն դպրոց, այլև ծննդատուն չպետք է փակվի:
«Սևերի ու սպիտակների մասին եք խոսում, սիրելի գործընկերներ, երեկ ամբողջ օրը նստած մտածում էի, ես երբևիցե իմ կյանքում ձեզ, կամ որևիցե քաղաքական ուժի, որևէ քաղաքացու թթու խոսք ասած չկամ: Մե՞նք ենք բաժանել սևերի և սպիտակների, հնարավոր է, մեծահոգի գտնվեիք»:
Նա ընդունեց, որ ինչ-որ հարցերում մեղավոր են: «Այո, եղել են ինչ որ բաներ հետհեղափոխական էյֆորիայի շրջանում՝ սև ու սպիտակը, ես ոչ մեկին չեմ հայհոյել, դուք ինձ հայհում եք,»,-ասաց նա և նշեց՝ ինքը չի խորացնում սև ու սպիտակը: Ըստ նրա՝ այս վիճակում պետք է կանգ առնենք, սկսենք իրար ներել, մեծահոգի լինենք: