Հայաստանում Ամերիկային Միացյալ Նահանգների դեսպանությունից հայտնում են.
«Այսօր դեսպան Թրեյսին մի խումբ փաստաբանների և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկեց ԼՂ հակամարտության հետևանքով գերեվարված անձանց փոխանակման և աճյունների վերադարձի վերաբերյալ զարգացումները։ Դեսպանը նշեց, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթ է գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը:
Դատապարտելով գերիների նկատմամբ բռնությունը՝ նա շեշտեց մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։ Դեսպան Թրեյսին ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության տևական և կայուն քաղաքական լուծում գտնելու Միացյալ Նահանգների հանձնառությունը»։

