ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դեկտեմբերի 7-ին նոր հրաման է ստորագրել՝ 2020 թ. նոյեմբերին տեղի ունեցած «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Ռուսաց լեզու», «Քիմիա», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերի հաղթողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու մասին։
Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.
միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
- առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25․000 դրամ,
- երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20․000 դրամ,
- երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15․000 դրամ,
- եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10․000 դրամ:
Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
- առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15․000 դրամ,
- երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10․000 դրամ,
- երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7․500 դրամ:
ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝
- առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10․000 դրամ,
- երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7․500 դրամ,
- երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5․000 դրամ:
Հրամանն ամբողջությամբ՝ այստեղ