Վարչապետի հրաժարականի պահանջով քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում․ մի շարք փողոցներ են փակվել

Երևանի մի շարք փողոցներում ընդդիմադիրներն անհնազադնության ակցիաներ են իրականացնում։
Ժամանակ առ ժամանակ ակցիայի մասնակիցները փակում են Խանջյան փողոցը, Արշակունյաց, Մաշտոցի պողոտաները, Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը և այլն։

Ոստիկանները նրանց բերման են ենթարկում։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով․ «Դեկտեմբերի 5-ին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ մենք միասին վերահաստատեցինք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, հանրահավաքից հետո այդ պահանջը փոխանցեցինք իրեն՝ ժամանակ տալով մինչև երեքշաբթի օրը մինչև 12:00-ն հրաժարական տալ և հեռանալ, սակայն արդեն ժամը 12:08 րոպե է, Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել, հետևաբար այս պահից սկսած մինչև 17:00-ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք, իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ անելու՝ իրենց պահանջը տեղ հասցնելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել