Դեկտեմբերի 4-ին, կեսգիշերին մոտ, բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ ստացվեց, որ մարմնի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել մի տղամարդ։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, սակայն տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու։ Այս հանգամանքը բարդացրեց իրավապահների աշխատանքը, սակայն բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվեցին, և դեպքից կարճ ժամանակ անց արդյունք գրանցվեց:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ տղամարդուն վիճաբանության ընթացքում դանակահարել է 18-ամյա մի երիտասարդ։
Նա բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացավ ոստիկանություն, տվեց խոստովանական բացատրություն և ներկայացրեց հանցագործության գործիք դանակը։
Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է քննություն։
Տեսանյութը՝ այստեղ
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: