Այս պահից ընդդիմադիր ուժերը սկսում են անհնազանդության ակցիաները

Դեկտեմբերի 5-ին, շաբաթ օրը, մենք միասին վերահաստատեցինք Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջը եւ միասին այդ պահանջը փոխանցեցինք իրեն՝ ժամանակ տալով մինչեւ 12-ը հեռանա, սակայն նա հրաժարական չի ներկայացրել: Այս մասին այսօր 12։00-ից հետո հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Դեկտեմբերի 5-ին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ մենք միասին վերահաստատեցինք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, հանրահավաքից հետո այդ պահանջը փոխանցեցինք իրեն՝ ժամանակ տալով մինչև երեքշաբթի օրը մինչև 12:00-ն հրաժարական տալ և հեռանալ, սակայն արդեն ժամը 12:08 րոպե է, Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել, հետևաբար այս պահից սկսած մինչև 17:00-ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք, իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ անելու՝ իրենց պահանջը տեղ հասցնելու համար»,- նշեց Սաղաթելյանը և դիմեց քաղաքացիներին.

«Դիմում եմ մեր քաղաքացիներին՝ իրենց բոլոր գործողությունները անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների, դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, բողոքներ անելու իրավունքը և երբեք չտրվել, կատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել