Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀԱՊԿ նիստում Սերժ Սարգսյանի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի բանավեճի (կարծում եմ’ մոնտաժված, որովհետև որոշ հատվածներ ընդհատվում են) ձայնագրության ծայրահեղ բևեռացված մեկնաբանությունները, մանավանդ «առաջարկվող» գումարի մասով («տեսաք որ Արցախի խնդրում փողի բազար է եղել» կամ «տեսաք, որ Սերժ Սարգսյանը չի ծախել, բայց այ կարո՞ղ ա հաջորդը պատերազմով է արել») իմ կարծիքով հաստատապես ավելի է պղտորում առանց այն էլ բարդ ներքին իրավիճակը։ Ինձ հետաքրքրում է, թե դա ով է տարածել (եթե իսկապես այն իրական է), ըստ այդմ պարզ կլինի նաև, թե ինչ նպատակի համար։
Չիմացողներին հիշեցնեմ, որ առաջին անգամ նման լուր տպագրվել է Regnum կայքում, եթե հիշողությունս չի դավաճանում, մինչև 2000-ականների կեսերը (2003-2004թթ. կարծեմ), առանց աղբյուր բացահայտելու, որ Ադրբեջանն առաջարկում է 4 միլիարդ դոլար, եթե Հայաստանը համաձայնվի տարածքների հանձնմանը։ Այն ժամանակ էլ մինչև վերջ չհասկացանք, թե ինչու է դա դրվել շրջանառության մեջ, քանի որ աղբյուրն անհայտ էր, այժմ էլ անհայտ է տարածման աղբյուրը (գոնե ինձ համար): Հետևաբար, այս գերզգայուն իրավիճակում խորհուրդ կտայի հատկապես «դավաճանության» առատ մեղադրանքների համատեքստում զգույշ լինել»։