ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառում է արել․
«Ու վաղվա գռուզավիկների ապստամբության(ընդդիմությունը դատարկ բեռնատարներով փողոցներ է փորձելու փակել) հետ կապված ամենահետաքրքիր փաստն էն ա, որ մի շարք բեռնատարների հաստիքային վարորդները հրաժարվել են դրանք վարել այդ նպատակով ու հենց նրանցից ենք իմացել պլանավորվողի մասին։
Մի խոսքով շատ հավանական է, որ վաղը մի վարորդ ստիպված լինի մի քանի բեռնատար քշել։ Այ այդքան խղճուկ մի վիճակ։
Անդուր բան ա, երբ քաղաքական միակ հենքդ դատարկ բեռնատարներն են»։