Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ապագա կառավարության կազմի թեզիսները
– Հայաստանում այլեւս քաղաքականությամբ չպետք է զբաղվեն քաղաքականության հետ կապ ունեցող մարդիկ, պետք է գա նոր թիմ, որը բաղկացած կլինի նոր մարդկանցից, քաղաքականությամբ չարատավորվածներից։
– Բանակը պարտություն է կրել, բանակաշինությամբ պետք է զբաղվեն բանակի հետ կապ չունեցած մարդիկ, մաքուր կենսագրությամբ։ Ցանկալի կլինի մաքուր կենսագրություն ունեցող իրավապաշտպանները։
– Մեր գիտությունը տապալվել է, դրա համար գիտությամբ պետք է զբաղվեն գիտության հետ կապ չունեցող ու այդ պարտության բեռը չկիսող մարդիկ։ Ցանկալի կլինի արտասահմանից եկած։
– Մենք պարտվել ենք մշակույթի ոլորտում, մշակույթով ու կրթությամբ պետք է զբաղվեն մշակույթի ու կրթության հետ կապ չունեցող մարդիկ, ցանկալի է երիտասարդներ, որոնք իրենց մշակույթով ու կրթությամբ չեն արատավորել։
– Տնտեսությունը պետք է վստահել տնային տնտեսուհիներին, որոնք ամենաարդար ձևով կբաշխեն ժողովրդից թալանած ետ բերած փողերը։
– Նոր վարչապետը պետք է լինի նոր դեմք, որն առհասարակ ոչնչով չի զբաղվել ու իրեն չի արատավորել կառավարման փորձով։ Ցանկալի կլինի, որ լինի նորագույն սերնդից ու մերժի բոլորին»։