ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել 1988 թվականի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ․
«Այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Վերջին շրջանում էական աշխատանքներ են տարվել` վերացնելու երկրաշարժի հետեւանքները: Շիրակամուտը, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, չնայած այն մեծագույն ցավին, որ վերապրել են, իրենց մեջ ուժ են գտել շարունակելու կյանքը եւ շտկելու մեջքը: Այսօր ավելի քան երբեւէ արդիական է միեւնույն խորհուրդը՝ ուժերի գերլարումով շարունակել ապրել եւ շտկել մեր մեջքը: Երկրաշարժից տուժած շրջաններում, Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում պիտի կրկին լսվեն նորածին մանուկների ճիչեր, եւ այդ մանուկները պիտի մեծանան ու ապրեն կայուն, անվտանգ եւ բարեկեցիկ հայրենիքում»: