Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Գյումրի, Շիրակամուտ, Սպիտակ և Վանաձոր։ Ժամը 11:41-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի մատուցվող պատարագին և ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։
Քաղաքացիները փողոցում հանդիպել են Փաշինյանին։ Մի կին փաթաթվել է նրան ու ասել․ «Մենակ խնդրում եմ, մեզ մենակ չթողնեք»։
Փաշինյանը զրույցներ է ունեցել նաև այլ քաղաքացիների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում