Որքա՞ն փոխհատուցում կստանան զինծառայողների ընտանիքները, ի՞նչ ընթացակարգով են տրամադրվում հատուցումները
Նոյեմբերի 7-ից «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը: Նվիրաբերությունների շնորհիվ հիմնադրամում հավաքվել է շուրջ 9 մլն դոլար: Հատուցումներ արդեն սկսել են ստանալ շուրջ 158 զոհված զինծառայողների ընտանիքներ:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը նշում է, որ այս պահին հատուցումները ստանում են միայն զոհված զինծառայողների ընտանիքները: Երբ վիրավոր զինծառայողները կստանան հաշմանդամության կարգերը և ՊՆ-ից հիմնադրամին կփոխանցվի նաև այդ դիմումները, հաշմանդամների փոխհատուցման գործընթացը ևս կսկսվի:
Անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս փոխհատուցումներ կստանան, երբ դատական կարգով հաստատվի նրանց հարազատի անհետ կորած լինելու փաստը։
Մանրամասները՝ տեսանյութում